ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքում 205 մարդ է ապրում: Դպրոց գնում է 8 աշակերտ: Ու կարելի է ասել՝ այս գյուղը եւս «մարում է»: «Աստիճանաբար նվազում է, թամբալ են, էլի՛, մեր երիտասարդները, չեն ամուսնանում: Աշխատատեղ էլ չկա: Ամեն մարդ ինքն է, իր դաշտն ու անասունը: Համայնքի բյուջեն չի բավականացնում, իսկ գյուղացիներն էլ զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Բայց ախր ապրանքն էլ դժվարությամբ են վաճառում: Սպառման խնդիրն է դժվար»,-գյուղի խնդիրները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես հակիրճ ներկայացրեց Բնունիսի համայնքապետ Վլադիմիր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գյուղը Սիսիան քաղաքից 13 կիլոմետր է հեռու, բայց ճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում. «Դրա համար ժամուկես է տեւում, մինչեւ գյուղից քաղաք ենք հասնում»:
ԱՆՏԱՆԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ