Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով կշարունակվի վկաների հարցաքննությունը. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թ. հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով չորրորդ դատական նիստը: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Նշենք, որ նախորդ դատական նիստին նախատեսված էր հարցաքննել ևս մեկ վկայի, որը չէր ներկայացել դատարան: Դատարանը վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց:




Լրահոս