«Մի քիչ կբարելավի այնքանով, որքանով որ 10 հազար դրամը կարող է բարելավել: Բայց պետք է հասկանալ, որ դա այն հնարավորությունն է, ինչ ունի բյուջեն»:
Ի՞նչ բարելավման մասին է խոսում ՀՀԿ-ական պատգամավորը: Բա գնա՞ճը: Գնաճի մասին երեւի մոռացավ, որ ըստ տնտեսագետների՝ գնաճը մինչեւ 2013-ի վերջը կկազմի 6-7 տոկոս: Էլ ի՞նչը պիտի բարելավվի կամ, բացի վնասից, ի՞նչ պիտի ստանան 45 հազար դրամից ավելի ստացողները: Եվ կրկին ՀՀԿ-ական լացը, թե բյուջեում փող չկա: Չկա, որովհետեւ ՀՀԿ-ական քրեաօլիգարխներն ու չինովնիկներն «ատկատներ» են անում, օֆշորային գոտում ընկերություններ գրանցում, չարաշահումներ անում, անհասկանալի ճանապարհով հարստանում, միլիոններ դիզում: Բա ուզում էին բյուջեում փող մնա՞, երբ որ փողն իրենց գրպաններում է: