ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ
Օրեր առաջ երգիչ Հայկոն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր պետավտոտեսչության կողմից իրեն ուղարկված տուգանքի թղթերն ու գրել. «Էս կամերաները կոնկրետ ընկել են իմ հետեւից: Փաստորեն Հյուսիսային պողոտայի Moskvichka-ի մոտ չի կարելի կանգնել: 5000 AMD: Պարզվում է, այդ սուպերմարկետի տարածքում թույլատրվում է կանգնեցնել միայն չորս ավտոմեքենա, իսկ յուրաքանչյուր հաջորդը, փաստորեն, խախտում է օրենքը»:
Հայկոյի այս «նեղված» հայտարարությունից հետո հայտնի չէ` ում գլխում, մեկ օրվա մեջ ծագեց այդ միտքը, բայց սուպերմարկետի դիմացի տեսախցիկները հանեցին: Այս մասին կրկին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը. «Ժողովուրդ ջան, խոսքս տեղ հասավ ու Moskvichka-ի դիմացի տեսախցիկները հանեցին: Նենց որ հանգիստ, առանց 5000 AMD տուգանվելու, կարող եք կանգնել սուպերմարկետի դիմաց»:

ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐ
Հուլիսի 7-ից Երեւանում մեկնարկում է կինոյի տոնը` «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնը: Այն իր հետ Երեւան կբերի համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ կինոգործիչների: Ամենացանկալի հյուրը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն է, ում անունով նաեւ աստղ կբացվի «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում` Շ. Ազնավուրի անվան հրապարակում: Ի դեպ, ժյուրիի կազմում ընդգրկված են լինելու ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը, ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին եւ պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը: Այսպիսով` մոտ ապագայում Երեւանը կհյուրընկալի կինոգործիչների մի ողջ աստղաբույլի:




Լրահոս