ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կոնկրետ ո՞ր կառույցները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե` գիտական միջոցառում կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Ալիսա Բաղդասարյան (53 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները կամ բուհերը գիտական միջոցառումների (գիտաժողովների, գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների կամ սեմինարների) կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ու հստակ նշված է, թե որ գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են դիմել համապատասխան մարմիններին եւ ստանալ ֆինանսական որոշակի աջակցություն:




Լրահոս