ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում արտոնագրային վճարը: Եվ ասե՛ք, թե կոնկրետ ովքեր են համարվում արտոնագրային վճար վճարողներ:

Հովհաննես Թորոսյան (52 տարեկան, ատամնաբույժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հովհաննես Թորոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով: Ըստ այդմ` արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ՝ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
Ինչ վերաբերում է տվյալ վճարը վճարողներին, ապա նշենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներով: Դրանց համաձայն՝ արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին եւ իրավաբանական անձի համար շահութահարկին եւ ավելացված արժեքի հարկին փոխարինող, պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:

ՀՀ հարկային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Սա էլ բյուջե լցնող հերթական հարկերից մեկն է, որը, ինչպես մյուս հարկերն ու տուրքերը, ծանր բեռ է քաղաքացիների համար:




Լրահոս