ՀԺ.Պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում մեր թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց։ Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական և “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավորները։ Օրինակ, գեներալիտետը, խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի մասին է, ԱԺ միջանցքներով շրջում է մի ամբողջ “պոլկի” ուղեկցությամբ։ Անգամ իրենց կաբինետից ԱԺ դահլիճ գնալիս է այդ “պոլկը” գեներալներին ուղեկցում։
 
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, նստած տեղից աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի և նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։ Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որևէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։ Իր օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաև Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիպանը։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների թվում է, թե “սվիտայով” շրջելը “վաժնի” տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում”,- գրում է թերթը։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ “ՀԺ”-ի այսօրվա համարում։ 




Լրահոս