«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է վիրահատության ենթարկվել: Daily Mail-ը հայտնում է, որ 30-ամյա անգլիացին կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Նրանք հուսով են, որ ֆուտբոլիստը կարող է բուժում ստանալ և վերականգնվել ծնկի վնասվածքից: Սակայն, եթե բուժումն արդյունավետ չլինի, Ռունին ստիպված կլինի վիրահատվել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արդեն հաստատել է, որ Ռունին չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք Գերմանիայի ընտրանու և մարտի 29-ին Հոլանդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումներին: