Լինում են դեպքեր, երբ բժշկությունն ուղղակի անզոր է. Արա Բաբլոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ` վերջին շրջանում ծննդկանների ու հղի կանանց մահացության դեպքերի եւ դրանց հետ կապված համապատասխան մարմինների արձագանքի շուրջ:

– Պարո’ն Բաբլոյան, վերջին շրջանում շատ խոսվեց տարբեր բժշկական հաստատություններում ծննդկանների մահվան դեպքերի և իրավապահ համակարգի կողմից հարուցված գործերի մասին:

Հարազատները մեղադրում են բժիշկներին, վերջիններս էլ փորձում են պաշտպանվել: Նման իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր բացահայտել ճշմարտությունը:

– Նախ կուզենայի վստահեցնել, որ բժշկական ծառայությունները, որոնք որ մատուցվում են, իրականացվում են բոլոր այն հնարավորության շրջանակներում, որոնք գոյություն ունեն Հայաստանում: Միանշանակ, հայտնի է, որ առողջապահական ծառայությունների մատուցման ոչ բոլոր դեպքերում է հնարավոր կյանքը փրկել: Լինում են դեպքեր, որոնք չեն համապատասխանում այն հնարավորություններին, որոնք հնարավոր է կյանքը փրկել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում.

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս