“Նաիրիտ” գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
Այս մասին “168 ժամին” տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե երբ է նախատեսվում ավարտել “Նաիրիտի” գործի քննությունը, գրում է թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են “Նաիրիտի” գործը որեւէ հիմնավորմամբ կոծկել։ Դա պատահական չէ, քանի որ “Նաիրիտի” գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ”,- գրում է “168 ժամը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):