shamshyan.com-ը գրում է. «Այսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 7 հատ պարկուճ:
Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում են ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: