Գերմանական Bild պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում պարզելու` արդյոք ցանկանում են «Եվրո-2016»-ի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին տեսնել ազգային թիմի կազմում:
Հարցվողների 51%-ը դեմ է քվեարկել «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստի մասնակցությանը Եվրոպայի առաջնությանը, 49%-ը՝ կողմ: Հավելենք, որ Բաստիանը քննադատության է ենթարկվում՝ նոր ակումբում անկայուն խաղ ցուցադրելու համար, սակայն հրավիրվել է Գերմանիայի հավաքականի նախնական կազմ՝ «Եվրո-2016»-ին մասնակցելու համար: