“Հետաքրքիր է դասավորվել դատաիրավական ԾԻԳ-ի ճակատագիրը նաև մինչ Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները։ Տարիներ առաջ վեճ է եղել ԱԺ վերահսկողական ծառայության և ԾԻԳ-ի միջև. այն օրերին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն է ԱԺ բարձր ամբիոնից ԾԻԳ-ին մեղադրել ,թալանիե՝ պետության փողերը մսխելու մեջ, որովհետև 11 շենք կառուցելու փոխարեն վերջինս կառուցել էր 9 շենք։ Այն օրերի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ խորհրդարանի ամբիոնից ցույց էր տվել իր “փայտիկը”՝ ասել էր, որ տրամադրված “այդքան փողով” հնարավոր չէր 11 շենք կառուցել, և այդպես շարունակ։
Գործն ուղարկվել էր դատախազություն, և բախտի հեգնանքով, որպես քննիչ, գործը քննել էր արդարադատության ապագա նախարար Գևորգ Դանիելյանը, ով ըստ չար լեզուների, այդ օրվանից նորմալ հարաբերություններ չունի Դավիթ Հարությունյանի հետ։ Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանն է մինչ օրս համարվում ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի “տանիքը”, և տենդերների գործում նա դեռ որոշիչ խոսքի իրավունք ունի։
Ըստ լավատեղյակների, թե Դավիթ Հարությունյանը, թե ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը բավականին գրագետ պրոֆեսիոնալներ են, որպեսզի ՎՊ-ն կամ մեկ այլ ոք կարողանա “կեղտ բռնել” նրանց վրա”,- գրում է թերթը։
Շարունակությունը “Հրապարակ”-ի այսօրվա համարում