Ներքին Կարմիրաղբյուրում վերակառուցվեց Ավագյանների տունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը դարձյալ այցելել են Տավուշի մարզ, պետական սահմանից ընդամենը 1,5 կմ hեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին այստեղ խնդիր է լուծվել յոթ ընտանիքի համար. կատարվել են ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլև ավարտին է հասցվել կիսակառույցների շինարարություն: Ավագյանների տան մի հատվածը տարիներ առաջ արկի պայթյունից գրեթե ամբողջովին քանդվել էր: Չնայած նրան, որ գյուղի դիրքը խոցելի է հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի համար՝ ամիսներ առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են: Դրանց մասնակցած կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ավագյանների հետ կիսում են ընտանիքի ուրախությունը:

«Կարծում եմ` կարող եմ ծրագրի մասնակից մյուս համագյուղացիներիս անունից էլ ասել, որ սա փրկություն էր մեզ համար: Սահմանին բնակվող մարդու համար, ուր ամեն վայրկյան առկա է թշնամու կրակի վտանգը, շատ ավելի գնահատելի է դառնում տարրական կենցաղային հարմարությունը: Բոլորի անունից ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել»,- ասել է ընտանիքի հայրը՝ Բաբկենը:

«Այս ընտանիքի օջախի պատերը երկար ժամանակ պատերազմական իրավիճակի վկան են եղել: Հային իր հողից տեղահանելու նպատակը շարունակում է մնալ հակառակորդի ծրագրերում: Այդ նպատակը, սակայն, իրագործելի չէ, երբ կա վստահություն: Բնակարանաշինության ծրագրով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին վստահություն փոխանցել: Տարիներ առաջ այս տան վրա արձակված արկից վնասվել էր տան պատը, բայց ոչ՝ Ավագյանների կամքն ապրել հայրենի հողի վրա: Ավագյանների արիությունն արժանի է հարգանքի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ինչպես այս, այնպես էլ սահմանին բնակվող մյուս ընտանիքների համար անհրաժեշտ է զգալ, որ իրենք մենակ չեն իրենց հոգսերի առաջ: 2014թ.-ից ի վեր Տավուշի մարզի սահմանամերձ չորս գյուղերում 27 ընտանիքի համար լուծվել է բնակարանաշինության խնդիրը: Շատ կարևոր է, որ կարողանում ենք մի փոքր թեթևացնել սահմանապահ բնակիչների հոգսը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

0aaf6eea-86b2-4dac-a12a-a95d49d7a35c

8d36353a-2e46-4200-ab4f-e4b4189774ff

23a23dea-439c-484e-8684-8ceb92cb47f4

28be4305-eee3-4d3a-ae48-ced4367da4b1

43afbe9a-96d2-4bd0-93c3-1ac42c2a7f78

53ca480e-ddf2-4910-bae3-c34fd70bed96

448320e7-22be-4e0e-ac2b-6780e3c25e11

a8003477-b17a-4f86-b5ba-f4c5ddea3ff9

a8582816-bbe5-41af-946a-59de2a4d5994

c792baeb-bd98-4358-899d-f9b6880b33f3

d2d58ca6-5ae3-4d01-ac54-1ee7fbcd5ceb

d3940d33-57b9-4ea6-8d74-f17e17acec39

facbb086-d948-400f-9144-0f23c3916334

 




Լրահոս