168 ժամ. Ինչպես մսխել կես միլիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ կապված ՀՀ կառավարության անգործությունը հարկատուներին արժեցել է գրեթե 0.5 մլն դոլար։ Բանն այն է, որ երկրորդ տրանշով Ասիական զարգացման բանկը հատկացրել էր 170 մլն դոլար վարկ։ Օրագրի իրականացումն ուշացնելու պատճառով գումարները մնացել են ԱԶԲ հաշիվներին, այսինքն՝ չեն օգտագործվել, իսկ այդ պարագայում ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված են պարտավճարներ՝ ԱԶԲ հաշիվներում մնացած գումարի նկատմամբ տարեկան 0.15% տոկոսավճարով։ Երկրորդ տրանշի վարկային պայմանագիրը կնքվել է 2010 թ. դեկտեմբերի 21-ին։ Մինչ օրս պարտավճարների գումարը կազմել է 425,026.4 ԱՄՆ դոլար։
 
Այս թիվը խոստանում է ավելանալ, քանի որ “Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ժամկետները չեն պահպանվում։ Վերջերս Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կրկին կձգձգվեն։ Պարտավճարների անվերջ ավելացումը վերջերս փորձեց կանխել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կարգադրելով ԱԶԲ-ի հետ բանակցել և պարտավճարների կետը պայմանագրից հանել։ Սակայն գործնականում դա անհնար է. պայմանագիրն իր բնույթով առևտրային է, վարկն արտոնյալ չէ, և պարտավորությունների որևէ կետ չի կարող դրանից հանվել։
 
Շարունակությունը կ այսօրվա համարում
 




Լրահոս