shamshyan .com-ի փոխանցմամբ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում: Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Վլադիսլավ Եդիգարովը, ով ի նշան բողոքի՝ մահճակալի համար որպես ցանց հանդիսացող երկաթից 50-ից ավելի դետալներ է կուլ տվել: Այսօր՝ հունիսի 26-ին նրան վիրահատել են և ստամոքսից դուրս են բերել ողջ երկաթները: ՔԿՀ-ից հայտնել են, որ կալանավորները հիմնականում բողոքում են հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանի անմարդկային վերաբերմունքից, ում կալանավայրում արդեն անուն են “կպցրել”՝ “Կապուտ Միրուք”՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի չար ու դաժան հերոսի անունով:
Մանրամասները՝ shamshyan .com-ում