
Փետրվարի 26-ին կալանքից ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր իր գործով դատական նիստի ժամանակ 6 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից. նա կրկին խանգարում էր նիստը:
Գասպարին պառկել էր դատարանի դահլիճում՝ հրաժարվելով ենթարկվել դատավորի և կարգադրիչների հրահանգներին: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը երկու անգամ նկատողություն հայտարարեց նաև ակտիվիստի պաշտպան Տիգրան Եգորյանին՝ դատական նիստը խանգարելու պատճառաբանությամբ:
Լուսանկարը`«Ազատության»