Հունիսի 27-ին` ժամը 06.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանա֊տան մոտակայքում ԳԱԶել մակնիշի 3503 Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1970 թ. ծնված Մ. Հարությունյանը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են ,Էրեբունիե բժշկական կենտրոն: