
Հունիսի 26-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 13 տան հյուրասենյակի բազմոցի տակ օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարներն օձը հայտնաբերել են եւ տեղափոխել անվտանգ տարածք: