
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը իրական հրադադար է գրանցել Սիրիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև հայտարարել է, որ հրադադարի խախտման մասին որոշ զեկույցներ մտահոգություն են առաջացնում:
«Այժմ գլխավորն այն է, որ մենք հնարավոր դարձրինք Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրն ու որոշակի առաջընթաց գրանցեցինք»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սիրիայում հրադադարի խախտման մեջ զինված կոնֆլիկտի կողմերի հասցեին հնչեցված մեղադրանքներին պետք է առավելագույնս զգուշորեն մոտենալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան