Իշխանությունները գնում են Մարտի 1-ի գործը կոծկելու ճանապարհով. Արամ Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1-ի գործի բացահայտման առումով բացարձակ առաջընթաց չկա: Իշխանությունները գնում են գործը կոծկելու, մոռացության տալու ճանապարհով: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ոչ մեկը չպատժվի, եւ կատարվածը հնարավորինս մոռացության տրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` թեեւ ոճրագործությունից անցել է 8 տարի, դեռ ոչինչ չի բացահայտվել. «Եթե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասում է, որ «Մարտի 1»-ի էջը փակված է, ուրեմն ի՞նչ սպասել: Մեկ տարի առաջ Կոստանյանը հանդիպեց ծնողների հետ, տղամարդավարի խոստացավ պատժել մեղավորներին, սակայն առ այսօր ոչինչ չկա»:

Մանուկյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում լինելու է բացման խոսք, այնուհետեւ` երթ դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք:




Լրահոս