
Այսօր 88-րդ անգամ կայացավ ամերիկյան կինոակադեմիայի ամենահայտնի մրցանակաբաշխությունը` «Օսկար»-ը:
Երեկոյի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել այն հայտնի մարդկանց հիշատակին, ովքեր հեռացել են կյանքից նախորդ տարի. նրանց թվում է նաև Metro-Goldwyn-Mayer-ի հիմնադիր հայազգի Քըրք Քըրքորյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեց տեսանյութ, որտեղ նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր երբևէ կապ են ունեցել կինոյի, կինոակադեմիայի հետ և մահացել են 2015-ին:
Քըրքորյանի լուսանկարը տեղադրված է նաև հեղինակավոր կինոակադեմիայի պաշտոնական կայքում.