ՀՔԾ պետը` կադրային ջարդի ու Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող աղմկահարույց գործերի, ծառայության առաջիկա տարիների գերխնդիրների, կադրային ջարդի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան շրջակայքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ “Արմենպրես” լրատվական գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
– Պրն Շահինյան, Հատուկ քննչական ծառայությունն առաջիկա տարիներին իր գերխնդիրը ո՞րն է համարում։
– Հատուկ քննչական ծառայության գերխնդիրը հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն է։ Այս գերխնդիրը լուծելու համար, անշուշտ, անհրաժեշտ են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, որոնք հնարավորություն կտան առավել սեղմ ժամկետում լուծել այն խնդիրները, որոնք այսօր դրված են Ծառայության առջև։
Օրինակ՝ օբյեկտիվ պայմաններից, առաջին հերթին, նկատի ունեմ մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հանցավորության մակարդակի կայունացումը, հանցավորության շարժընթացում ու կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, հանցագործությունների աճի պատճառների ու նպաստող պայմանների վերացմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը, հանցագործությունների դեմ պատշաճ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կատարելագործումը, հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցների համակարգի զարգացումը և այլն։
Ինչ վերաբերվում է սուբյեկտիվ պայմաններին, ապա դրանք կապ ունեն անհատական, սոցիալական, կազմակերպական բնույթի բազմաթիվ գործոնների հետ, որոնցից առանձնահատուկ կցանկանայի նշել մեր քննիչների մարդկային ու մասնագիտական որակները, նյութական ապահովվածության մակարդակը, նախաքննության՝ որպես իրավական-կազմակերպական գործառույթի իրականացման զուտ տվյալ անձին բնորոշ առանձնահատկությունները և այլն։
– Հանցագործությունների բացահայտման գործում ուշադրությունը ո՞ր ուղղության վրա է կենտրոնացված լինելու։
– Իմ պատկերացմամբ, այս կառույցը պետք է լինի մեր երկրի ամենաարհեստավարժ, սկզբունքային ու անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ցանկացած բնույթի, այդ թվում՝ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Անշուշտ, այս որակներին կարելի է հասնել միայն արհեստավարժության նոր նշաձող սահմանելու և կադրային ճիշտ մոտեցումներ ունենալու պարագայում։ Սրա հետ մեկտեղ, ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիներին պրոֆեսիոնալ շատ քննիչներ նյութական ապահովության շարժառիթներով թողել են քննչական աշխատանքն ու տեղափոխվել այլ՝ ավելի բարձր աշխատավարձ առաջարկող մասնավոր կառույցներ կամ, առավել հաճախ՝ սկսել են զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Այս հանգամանքը խիստ դժվարացրել է մեր աշխատանքը երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերի որոնման հարցում։
Օգտվելով առիթից, ուզում եմ դիմել մեր քննչական կորպուսի այն կադրերին, ովքեր ունեն վերը նշված հատկանիշները, դիմեն և մասնակցեն Ծառայության կողմից հայտարարված մրցույթին և, մրցույթը հաջողությամբ անցնելուց հետո, համալրեն մեր շարքերը։
Կարծում եմ՝ մոտ ապագայում Ծառայության հետ շփվող քաղաքացիները կհամոզվեն, որ փոխվել է Հատուկ քննչական ծառայության աշխատանքի ոճն ու գործելակերպը, և եթե մարդն օրենքը չի խախտել, ապա Ծառայության աշխատակիցների հետ շփումներ ունենալուց երբեք չի մտահոգվի, կհամոզվի, որ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի ապահովվեն ՀՀ Սահմանադրությամբ և մյուս օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները։ Ի վերջո, ,Հատուկ քննչական ծառայության մասինե ՀՀ օրենքը ևս ամրագրել է, որ հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ։
– Պրն Շահինյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում արդեն մի շարք աշխատակիցների եք հեռացրել, արդյո՞ք, դա կադրային ջարդ չի ենթադրում։
– Ծառայության որոշ աշխատակիցների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը բնավ կադրային ջարդ չի ենթադրում։ Ասեմ, որ պարզապես ոմանք անցել են երկարամյա ծառայության կենսաթոշակի, ոմանք էլ՝ ցանկություն են հայտնել տեղափոխվել այլ աշխատանքի։
Պաշտոնավարման առաջին իսկ օրը հրավիրված խորհրդակցության ժամանակ աշխատակիցներին ասել եմ, որ զուտ Ծառայության ղեկավարի փոփոխությունը բացասաբար չի անդրադառնալու որևէ մեկի վրա, միաժամանակ նրանց առջև հստակ պահանջ է դրվել ունենալ այն որակները և բավարարել այն պահանջներին, որոնց մասին արդեն նշեցի։ Բացի այդ, Ծառայությունում օրենքի ուժը պետք է իրացնել ուժի չդիմելով, նախապատվությունը ավելի շատ տալ ինտելեկտուալ, հոգեբանական լծակներին, որոնց շնորհիվ նաև մարդկանց վստահությունն է աճում Հատուկ քննչական ծառայության հանդեպ: Սա ինքնուրույն ձեռքբերում է, և ասեմ, որ այն դարձել է Հատուկ քննչական ծառայության գործելաոճը:
– Ծառայության աշխատանքին խոչընդոտող, անլուծելի ի՞նչ խնդիրներ կան։
– Ծառայության աշխատանքին խոչընդոտող որևէ լուրջ կամ անլուծելի խնդիրներ չկան։ Միակ խնդիրը թերևս կադրայինն է: Այս առնչությամբ Ծառայության ղեկավարությունը որևէ ջանք չի խնայում այս հարցը սեղմ ժամկետում և հընթացս լուծելու համար։ Ավելին՝ օգտվելով առիթից ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ հանրապետության ղեկավարությանը, քանի որ մեր ամենօրյա աշխատանքում զգում ենք աշխատանքի պայմանները բարելավելուն միտված միջոցառումները, որոնք, ինչ խոսք, կնպաստեն Ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, առավել որակյալ կադրերով համլրելու և կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու գործընթացին։
– Մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով հաճախ է քննադատություն հնչում Հատուկ քննչական ծառայության հասցեին, որ վերջինս չի զբաղվում այս կամ այն պաշտոնատար անձանց ունեցվածքի ձեռք բերման օրինականության ստուգմամբ, որոնց թվում հիշատակվում են հատկապես Երևանի քաղաքապետն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը։
– Հաշվի առնելով հարցի կարևորությունն ու դրա շուրջ ձևավորված հասարակական մեծ հնչեղությունը, առավել խորությամբ ու սպառիչ պատասխանելու համար կուզեի նախ վերլուծել քրեադատավարական օրենսգրքում ամրագրված՝ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ երկու պայմանների՝ առիթների ու հիմքերի հասկացությունները, ինչպես նաև այդ կապակցությամբ քրեական դատավարության իրավունքի գիտության մեջ ընդունված մոտեցումները, քանզի հարցը շատ նեղ, մասնագիտական բնույթ ունի, որի պատճառով հանրության շրջանում այն տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուր ըմբռնումների տեղիք է տվել:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը թեև դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին պարտավորեցնում է իրենց իրավասության շրջանակներում քրեական գործ հարուցել օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում և սպառիչ կերպով սահմանում է այդ առիթները, սակայն, ցավոք, այն, ի տարբերություն նախկին օրենսգրքի, որևէ կերպ չի անդրադառնում քրեական գործ հարուցելու հիմքերին ու չի տալիս վերջիններիս օրենսդրական բնորոշումը։
Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներն են հանցագործության մասին ֆիզիկական և իրավա֊բա֊նական անձանց, ինչպես նաև լրատվական միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը:
Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական, իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին՚ կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նա֊խա֊պատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:
Այսինքն՝ առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մար֊մին֊֊նե֊րին և պաշտոնատար անձանց կատարել գոր֊ծողութ֊յուն֊ներ, որոնք իրենց ամբողջականությամբ ներկայացնում են քրեական դատավա֊րութ֊յան սկզբնական փուլում իրականացվող գործողությունների բովանդակությունը:
Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու հիմքերին, ապա դրանց բնութագիրը տրվում է քրեական դատավարության իրավունքի գիտության կողմից, ըստ որի քրեական գործ հարուցելու հիմքը հանդիսանում են կոնկրետ հանցա֊գոր֊ծութ֊յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալները։ Քրեական գործ հարուցելու հիմքի այս բնորոշումն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման մեջ։
Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցա֊գոր֊ծութ֊յան հատկանիշներ մատնանշող բավարար տվյալների առկայության մասին:
Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մեր֊ժելու որոշում ընդունելու համար: Այսինքն՚ քրեական գործ հարուցելու հիմք կարող է հան֊դի֊սանալ ոչ թե ցանկացած, դեկլարատիվ ու չփաստարկված, սոսկ հռետորական հայտարարությունը, այլ միայն կոնկրետ հանցագործության մասին բավարար տվյալներ մատնանշող հաղորդումը:
Մինչդեռ Ձեր հարցում նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ լրատվա֊միջոցների հրապարակումները հանցագործության հատկանիշներ մատնանշող, նա֊խա֊պատ֊րաստ֊վող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պա֊րունակել, ուստի այդ կապակցությամբ քրեադատա֊վա֊րական բնույ֊թի որոշումներ չէին կարող կայացվել:
Հարցազրույցի շարունակությունը armenpress .arm-ում

Հարցազրույցը վարեց Վարդան Սարգսյանը




Լրահոս