
Հունիսի 26-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Բաբկեն Բ.-ին, որը հունիսի 26-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը նույն բաժնի ծառայողները Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 41-ամյա Գագիկ Ս.-ին` համանման մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: