
Հունիսի 26-ին՝ ժամը 19.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը և տեղափոխել ապահով տարածք: