Մոսկվայում դաժան սպանության մեղադրանքով ձերբակալել են Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովային:
Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է, թե ինչն է դրդել նրան նման քայլի գնալ: 38-ամյա դայակը պատմել է, որ պատճառն ամուսնու դավաճանությունն է եղել, սակայն այն հարցին, թե ինչ կապ ուներ ամուսնու դավաճանությունն այդ ընտանիքի հետ, դայակը չի պատասխանել:
Նախնական տվյալների համաձայն՝ նա սպանել է 4-ամյա Նաստյա Մ.-ին բնակարանում, որից հետո հանցանքի վայրում դյուրավառ հեղուկ է լցրել: Դրանից հետո, երեխայի կտրած գլուխը ձեռքին, գնացել է մոտակա մետրոյի կայարան և սպառնացել պայթեցնել ինքն իրեն: