ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ մի քանի քաղաքացիներ հավաքվել եւ բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Հավաքվածներին միացել է նաեւ այս շնիկը, որը հավանաբար նույնպես հարցեր ունի, որոնք մնացել են անպատասխան:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կենսաթոշակը ո՞ր օրվանից է նշանակվում: Եվ ուզում եմ իմանալ` ընդհանրապես ի՞նչ ժամկետում է նշանակվում այն:

Իռա Բադալյան (61 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Բադալյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձին կենսաթոշակ նշանակվում է՝
1.կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
2.բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3.կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4.զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սոցիալական կենսաթոշակը վճարվում է 65 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրավունակ չեն ստանալու ապահովագրական կենսաթոշակ: Սոցիալական կենսաթոշակների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ովքեր կարող են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եւ տարկետում ձեռք բերել:

Նաիրա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է՝
– հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.
– այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
– քաղաքացին կառավարության որոշմամբ.
– մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
– եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները պետական լիազոր մարմնի հետ կնքում են գրավոր պայմանագիր:




Լրահոս