«Նման բան ասելով` սխալվել է». Գուրգեն Եղիազարյանը` Արմեն Ռուստամյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարյալներ չկան, ասաց. «Ով դրա մասին խոսում է, խորհուրդ կտամ նորից վերհիշել Մարտի 1-ը եւ 10 զոհերին…որից հետո շուրջ 130 հոգի հայտնվեցին բանտախցերում»:

Եղիազարյանը հավելեց. «Այսօր էլ մենք ունենք քաղբանտարակայալներ, այդ ամեն ինչի վառ օրինակն էր Վարդգես Գասպարին: Այնպես որ, Արմեն Ռուստամյանը նման բան ասելով` սխալվել է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը` փետրվարի 26-ին, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ 1990-ականների սկզբին կալանավորված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալներ էին, դրանից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալ չեն եղել:




Լրահոս