
Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ,Զվարթնոցե օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) եւ 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Արմեն Մ.-ն ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: