ՀԱԿ կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարյալներ չկան, ասաց. «Արմեն Ռուստամյանը` հանձինս դաշնակցության եւ հանրապետական կուսակցության հետ միասին վերցնում է մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունը»:
Նշենք, որ փետրվարի 26-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ 1990-ականների սկզբին կալանավորված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալներ էին, դրանից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալ չեն եղել: