
Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն արժանին է մատուցել Անդրես Ինյեստային, ում հետ ելույթ է ունեցել կատալոնական ակումբում`խոստովանելով, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն արդարացիորեն են միմյանց մեջ բաժանում «Ոսկե գնդակ»-ը:
«Լավ ֆուտբոլիստ բոլոր նրանցից, ում հետ ես խաղացել եմ, կանվանեմ Ինյեստային: Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Բայց խաղալ բոլորից լավ, դա այլ է, բայց մաքսիմալ օգուտ բերել և թեթևացնել բոլորի գործը, դա այլ է: Եվ ես կարող եմ անվանել միայն այդպիսի երեք ֆուտբոլիստների` Ինյեստա, Չավի և Յայա Տուրե: Եթե դու ունես գոնե մեկ այդպիսի գործընկեր, դու կարող ես գլխից վեր թռչել», – ասել է Էտո’Օ-ն: