Բելառուսի պատվիրակությունը ժամանեց Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Բելառուսի «Սրտաբանության հանրապետական գիտական և գործնական պետականկենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Մրոչեկին: Ողջունելով միմյանց` նախարարներն անցան մտքերի փոխանակման:
Նշենք, որ նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարի Մինսկ կատարած այցի շրջանակում արդեն իսկ ուրվագծվել էին համագործակցության ուղղությունները և հիմա Արմեն Մուրադյանի հրավերով Վասիլի Ժարկոն այցելել է Երևան ծանոթանալու թե մեր երկրի առողջապահական համակարգին, թե մասնակցելու «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» նախարարական համաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման ոլորտում, ուր գրանցվել ենլրջագույն հաջողություններ:Քննարկվեցին նաև Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքներին և կանոններին վերաբերող հարցեր:
Վասիլի Ժարկոն պատրաստակամություն հայտնեց առկա նորմատիվ բազայի հիման վրա խորացնելու համագործակցությունը, վստահեցրեց, որ գործընկեր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, իրենք բաց են` թե կրթական, թե փորձի փոխանակման, թե տնտեսական փոխգործակցության առումով:

Արմեն Մուրադյանն էլ նշեց Հայաստանի առողջապահության ոլորտում արձանագրվածհաջողությունները` իմունակախարգելման ծրագրի բարձր ցուցանիշի ապահովում` գրեթե 95 տոկոս ծածկույթով, մանկական մահացության 2.5 անգամ նվազում, սրտանոթային հիվանդությունների կանխարգելում, կլինիկական հետազոտությունների նոր մոտեցումներ և այլն: Նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում ներդրված Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը և բուժաշխատողների հավատարմագրումը կնպաստեն բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացմանը:
Ամփոփելով հանդիպումը` կողմերը պայմանավորվեցին «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումները, մոտեցնել երկրների դիրքորոշումները:




Լրահոս