
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուրջյան 10 շենքի մոտ ({“Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոնի հարեւանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: