Հունիսի 20-ից մինչև 26-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ: Հունիսի 22-ին Ադրբեջանին (Նախիջևան) սահմանակից գոտում` Եղեգնաձոր քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Հունիսի 24-ին Սպիտակ քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ, որից 7-ը (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, իսկ 1-ը (5-6 բալ ուժգնությամբ)` Իրանի Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են:
Հունիսի 20-ին Ադրբեջանում` Գյանջա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Հունիսի 22-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցված սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Քվարելի քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս. 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հունիսի 24-ին Ատլանտյան օվկիանոսում` Միջատլանտյան լեռնաշղթայի տարածքում:
Տեղեկացնում են “ՍՊԾ” գործակալությունից։