«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանյան պարադոքս 2.
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել:
Ստացվում է, որ այսուհետ, յուրաքանչյուր մարդ կարող է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԱՍԵԼ.
«…«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս…մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
ԵՎ ՍԱ ՉԻ ԼԻՆԻ ` Ո՛Չ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ, Ո՛Չ ՍՊԱՌՆԱԼԻՔ, Ո՛Չ ԷԼ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈւՄ…ՍԱ ԿԼԻՆԻ ԸՆԴՀԱՄԵՆԸ ` ՍԱՍՏՈւՄ : Աշխարհ կանգնիր, իջնեմ»: