Տարեց կնոջը խեղդամահ արած երիտասարդները կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։

Փետրվարի 23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.) տանիքից վայր ընկնելու հետևանքով մահացել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետների հետ միասին։

Դիակի զնությամբ՝ տուժողի գլխի և պարանոցի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ. Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

73-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը կնոջն են այցելել համագյուղացի երկու երիտասարդ՝ նրա իսկ խնդրանքով վերանորոգելու հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։




Լրահոս