
Հուլիսի 27-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի թիվ 13 շենքի 4-րդ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում 10 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գորգ`2քմ մակերեսով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: