Կշեռքներին կարող է ամուսնության առաջարկ արվել. մարտի 1-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին այսօր դժվար կլինի իրենց էներգիային կոնկրետ կիրառում գտնել: Կարող է նեղանալ շփման շրջանակը, նվազել նախկին զբաղմունքների նկատմամբ հետաքրքրությունը: Ջանքերի մարտավարությունն ու ուղղությունը կհուշեն հանգամանքները: Հնարավոր է նախօրեի ծրագրի շարունակություն, սակայն տպավորություններն այդքան վառ չեն լինի, իսկ շատ էֆեկտներ կանխատեսելի կլինեն: Եթե վերադառնում եք տուն, լավ կանեք մինչ երեկո արդեն տանը լինեք:

Ցուլ

Ցուլերը կարող են հանգստյան օրն ազատ ռեժիմով անցկացնել: Չարժե չափից շատ էներգիա  ներդնել տնտեսական հոգսերում, փորձել ազդել ուժերի դասավորության և փոխհարաբերությունների բնույթի վրա: Այս օրերը հնարավորություն են տալիս դուրս գալ դեպքերի շրջապտույտից և մտորել վերջին իրադարձությունների շուրջ: Սնունդը չպետք է լինի չափից դուրս շատ և ծանր: Քնից առաջ օգտակար կլինի դուրս գալ մաքուր օդի, հանգիստ զբոսնել տան շրջակայքում:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են մինչ երեկո հետևել իրենց տրամադրությանը: Ամենայն հավանականությամբ այն փոփոխական կլինի, մտադրությունները հաճախ կփոխվեն կամ կշտկվեն: Շփման ինտենսիվությունը կթուլանա, հնարավոր է ձգտում ժամանակավոր միայնության: Չարժե նախաձեռնություն դրսևորել, կարևոր գործեր սկսել, քանզի ցրվածության, նպատակների անորոշության, հանգամանքների անհստակության պատճառով էֆեկտը ցածր կամ զրոյական կլինի:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրն ամբողջությամբ նվիրել հանգստին: Լավ կլինի բնության գրկում գտնվել: Նոր ծանոթությունները դժվար թե հեռանկարային լինեն: Եթե շփման ձգտումը մեծ է, ավելի լավ է ժամանակ անցկացնել հին ծանոթների և ընտանիքի անդամների հետ: Կոնկրետ թեմաների նկատմամբ հետաքրքրությունը կարող է աստիճանաբար փոխվել դատարկ հետաքրքրասիրության: Երեկոյան գերակշռող կդառնան երազանքները, երևակայությունը, կսրվի զգայունությունը:

Առյուծ

Այս օրերի մթնոլորտն Առյուծների մեծամասնության համար չեզոք է: Այն հարմար է հանգիստ շփման և անշտապ գործողությունների համար: Եթե հանգստյան օրերն անցկացնում եք ընկերախմբում, ընկերների շրջանակը կարող է նեղանալ: Սակայն դա չի խանգարի, որ լավ ժամանակ անցկացնեք` մանավանդ, եթե ձեզ կապում են ընդհանուր հետաքրքրություններն ու ճաշակները: Կարելի է վերջնականապես կողմնորոշվել անձնական նախապատվություններում և համակրանքներում:

Կույս

Կույսերը ստիպված կլինեն համակերպվել, որ այսօր չեն կարող ազդել դեպքերի ընթացքի վրա: Հնարավոր է ցրվածություն, մոռացկոտություն: Շատ բան կախված կլինի հանգամանքներից օգտվելու ձեր ունակությունից: Օրը լավ կանցնի, եթե օգտվեք ձեզ թելադրված խաղի կանոններից և չփորձեք թելադրել ձերը: Մտերիմ հարաբերություններում թերըմբռնում կմնա: Դա ձեզ ձեռնտու կլինի, եթե մտադիր եք պահպանել նախկին հեռավորությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում տարվել արտաքին ակտիվությամբ: Ավելի կարևոր է վերջնականապես կողմնորոշվել ձեր ծրագրերում, ճաշակներում, նախապատվություններում: Դա հատկապես կարևոր է, եթե ծրագրում եք կրթություն ստանալ, բարձրացնել որակավորումը, փոխել մասնագիտությունը, իմիջը, բիզնես մարտավարությունը, մեկնել այլ քաղաք, այլ երկիր: Հնարավոր է, որ ամենակարևորը ապագա գործընկերության, ամուսնության հարցը լինի:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ չեն տալիս պատասխանատու որոշումներ ընդունել, անշրջելի քայլեր կատարել: Օրը հարմար չէ նպատակային միջոցառումների համար, այն կարող է ուժեղացնել ձեր կասկածները և ընդգծել անորոշությունը, որի մեջ գտնվում եք: Չարժե շտապեցնել դեպքերը, ավելի լավ է ապրել պահով և հաճույք ստանալ յուրաքանչյուր ազատ րոպեից: Եթե շփվող եք, ձեր ծրագրերը կախված կլինեն ընկերների մտադրություններից:

Աղեղնավոր

Աղեղնավորները ճիշտ կանեն հաշվի առնեն իրադրության և մարդկանց պահվածքի նրբությունները: Եթե անհրաժեշտ մարդը նախաձեռնություն չի դրսևորում, չարժե առաջին քայլը կատարելու պատասխանատվությունը ձեզ վրա վերցնել: Օրը հարմար է ազատ շփումների համար: Մենակությունը ձեզ համար ճնշող կլինի` հատկապես, եթե շփվող եք և ցանկանում եք ձեզ պետքական զգալ: Զրուցակցի կամ հակառակորդների խմբի առակայությունը ձեր կյանքն ավելի վառ կդարձնի:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար մեծ դերակատարություն կունենա դեպքերի պատահական ընթացքը: Եթե զբաղված եք սիրելի գործով, գտնվում եք հետաքրքիր վայրում կամ հաճելի միջավայրում, օրը հիասքանչ կանցնի, ժամանակն աննկատ կթռչի: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, բացառված չեն ընկճվածության, մելամաղձության րոպեները: Ինքնազգացողությունը և տրամադրությունը լավացնելու համար օգտակար կլինեն զբոսանքները: Ճաշացանկում արժե ներառել մրգեր և հյութեր:

Ջրհոս

Ձրհոսների համար օր կա՛մ դրական, կա՛մ չեզոք կլինի: Եթե գործերի ներկայիս դրությունը ձեզ դուր է գալիս, չարժե ինչ-որ բան փոխել: Հիանալի օր է ձեզ համար համակրելի մարդկանց շրջապատում հանգստի համար: Եթե ստեղծագործ անձնավորություն եք, լավ կլինի ձևակերպել և ավարտին հասցնել լավ գաղափարը: Ինտելեկտուալ դաշտի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ չեն տալիս լարված փնտրել հարմար սցենարներ: Անհրաժեշտ միտքը կարող է հանկարծակի այցելել:

Ձկներ

Ձկները ստիպված կլինեն ոչ այնքան վերահսկել իրավիճակը, որքան հարմարվել դրան: Չարժե վաղվա համար մանրակրկիտ ծրագրեր կազմել: Այսօր ցրվածության կամ այլ պատճառներով կարող եք հաշվի չառնել մի շարք կարևոր դետալներ: Եթե հանգամանքները թույլ են տալիս, արժե վաղ պառկել քնելու` հնարավորինս հարմար մթնոլորտում: Երազում կարող եք իմանալ ձեզ տանջող հարցի պատասխանը, սփոփանք ստանալ կամ ապագայի վառ դրվագ տեսնել:




Լրահոս