
Հունիսի 27-ի նիստում կառավարությունը սահմանել է “Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ” ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Նոր ՀԴՄ-ներ կօգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։