Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեին:
Նախարարը գոհունակություն է հայտնել երկու կառույցների միջև առկա համագործակցության մակարդակից և բարձր գնահատել ԿԽՄԿ-ի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելունն ուղղված ջանքերը:

Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ներկայացրել կառույցին հետաքրքրող հարցերի շրջանակը:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում մի շարք ծրագրերի իրականացմանը, դատապարտյալների զբաղվածության ապահովման խնդրին, ցմահ դատապարտյալների տեսակցությունների թվի ավելացմանը, անհայտ կորածների իրավական կարգավիճակի սահմանման օրենսդրական կարգավորման խնդրին և այլն:
Արդարադատության նախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը համագործակցությունը խորացնելու և ներկայիս համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս