Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Hetq .am. Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող “Ձորագյուղ” ա/կ-ի հանձնարարականներով “Ամերիաբանկից” ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ “HELLENIC BANK PUBLIK COMPANY”-ում ունեցած հաշվեհամարներին.   
1.”A.B.S. GLOBAL LIMITEDե ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
2. “WLISPERA HOLDINGS LIMITED” ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար, 
3.”STR EMERALD LIMITED” ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:   
Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի “A.B.S. GLOBAL LIMITED”-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ “A.B.S. GLOBAL LIMITED” ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:   
Դրանք են՝  1. “A.K. HOLDINGS LIMITED” – 1000 բաժնետոմս 
               2. “BCB HOLDINGS LIMITED” – 1000 բաժնետոմս
               3. “STR EMERALD LIMITED” – 1400 բաժնետոմս 
               4. “WLISPERA HOLDINGS LIMITED” – 6600 բաժնետոմս   
“A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները(գրաֆիկ-1):
Այստեղից երևում է, որ “A.B.S. GLOBAL LIMITED”-ի 66 տոկոս բաժնետերը “WLISPERA HOLDINGS LIMITED”-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ “WLISPERA HOLDINGS LIMITED”-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:  
Էդիկ Բաղդասարյան 
Քրիստինե Աղալարյան 
Արարատ Դավթյան 
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում 
A.B.S. GLOBAL LIMITED  ընկերության բաժնետեր ընկերությունների բաժնետերերը (գրաֆիկ-2)




Լրահոս