«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկական վերածննդի» համագումարից հետո բոլորին հրավիրել են Ջրվեժի «Վան» ռեստորան՝ ուտուշ-խմուշի։ Մոտ 700 մարդ է եղել, անգամ նոր սեղաններ են ավելացրել։ Հեղինե Բիշարյանն էլ անձամբ մասնակցել է սեղան դնելու գործին։ ՕԵԿ-ականները խնջույքի ժամանակ էլ առիթը բաց չեն թողել իրենց կուսակցությանը «քարոզելու» համար, բայց ներկաների մի մասին միայն կերուխումն է հետաքրքրել։ Մեր զրուցակիցը պատմեց. «Ով էլ կանչի, կգնանք, վերջում կորոշենք, թե ում ենք ձայն տալու»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։