Մահացել է օսկարակիր դերասան Ջորջ Քենեդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է 1968թ. Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» արժանացած դերասան Ջորջ Քենեդին:

Ջորջ Քենեդին 1968թ. «Օսկարի»էր արժանացել «Սառնասիրտ Լյուկը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար:

Նրա առողջությունը վատթարացել է անցած տարի կնոջ մահից հետո: Դերասանի մահվան մասին լուրը հաստատել է նրա թոռը:

Իր կարիերայի ընթացքում Ջորջ Հարիս Քենեդի կրտսերը հասցրել է խաղալ հարյուրից ավելի դերեր ֆիլմերում և հեռուստաասերիալներում: Դերասանի վերջին աշխատանքը եղել է Ռուպերտ Ուայաթի «Խաղացողը» ֆիլմում դերը:




Լրահոս