
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի մարտ ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2786 միավորով 4-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ հորիզոնական:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2851 միավորով: Երկրորդ տեղում 2801 միավորով Վլադիմիր Կրամնիկն է, երրորդում՝ Ֆաբիանո Կարուանան է՝ վաստակած 2794 միավորով: