Թուրք զինծառայողները հրետանային հարված են հասցրել Սիրիայի Հալեպ մարզում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Daily Sabah-ը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ սիրիական տարածքում մոտ 50-60 հաուբից հրանոթ է տեղակայված:
Նշվում է, որ ավելի վաղ թուրք զինծառայողները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ F-16 կործանիչների օգնությամբ:
Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը չի անդրադառնում «Իսլամական պետություն», «Ֆրոնտ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան