Ֆրանսիական Քալեում փախստականների ճամբարում, որը հայտնի է որպես «Ջունգլի», բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ներգաղթյալների միջև, փոխանցում է Associated Press-ը:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ներգաղթյալները բողոքում էին ճամբարը տեղափոխելու որոշման դեմ:
Ոստիկանությունում հայտնել են, որ 3 մարդ է ձերբակալվել ոստիկանության ուղղությամբ քարեր և դյուրավառ նյութեր նետելու համար: Երկու կողմից տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան