Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կիմ Բակշիին՝ 85-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ եւ մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր արարումներ:

«Հարգելի Կիմ Նաումովի,

Երախտապարտ հայ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ` 85-ամյակի առթիվ:

Ձեր ստեղծագործական ուղին էապես կապված է հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի հետ: Երկար տասնամյակների ընթացքում Ձեր քրտնաջան եւ եռանդուն աշխատանքի արդյունքը դարձան ճամփորդական նոթերը, գրքերը եւ վավերագրական ֆիլմերի սցենարները: Հայ մշակույթի հնագույն գանձերը, պատմության կամոք հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում, իրենց ամբողջ շքեղությամբ եւ հմայքով ներկայացված են Ձեր աշխատանքներում:

Ձեր աշխատանքները մեր ժողովրդի բազմաթիվ որդիների եւ դուստրերի քաջալերեցին սեւեռուն ուշադրություն դարձնել մեր ժողովրդի պատմական հարուստ ժառանգությանը, օժանդակեցին ամբողջ աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը»:




Լրահոս