Նախօրեին՝ ժամը 11:10-ին, Շիրակի մարզի Բավրա համայնքի բնակիչներից մեկը Թավշուտի ջրամբարի մոտակայքում հայտնաբերել է հրետանային արկ: Բավրայի ղեկավար Մկրտիչ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ 85 մմ տրամաչափի հրետանային արկը բավական հին է եղել եւ օգտագործված: Պարզապես գյուղացիների աչքը տեսածից է վախենում: Գյուղապետից տեղեկացանք, որ գտածոն հիմա ոստիկանության Աշոցքի բաժնում է:
ԱՐԿ ԵՆ ԳՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ