
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում սատարում են եթերում երեխայի սպանությունը չցուցադրելու մասին ռուսական դաշնային հեռուստաալիքների որոշումը, փոխանցում է Ntv-ն:
Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ դաշնային հեռուստաալիքներին խորհուրդ է տրվել չցուցադրել այդ սյուժեն:
Հիշեցնենք, որ նախօրեին դաժան սպանություն էր տեղի ունեցել Մոսկվայում: Դայակը, ով Ուզբեկստանի քաղաքացի է, կտրել էր 4-ամյա աղջնակի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն: