Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել. Կալաձե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կայացել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Հարավային գազային միջանցք» էներգետիկ նախագծի՝ բարձր մակարդակով իրականացման հարցը:

Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների մատակարարման հարցում փաստացի համաձայնության են հասել:

«Բաքու կատարած այցի ժամանակ կայացել է Ադրբեջանի նախագահի և SOCAR նավթային ընկերության նախագահի հետ հանդիպումները: Քննարկվել է «Շահդենիզ» գազային նախագիծը: Փաստացի համաձայնության ենք եկել: Ինչ վերաբերում է «Գազպրոմ»-ին, բանակցությունները կավարտվեն մի քանի օր անց»,-հայտարարել է Կալաձեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս